ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Բա ափսոս չէ՞ր անհոգ կյանքդ

Բա ափսոս չէ՞ր անհոգ կյանքդ
19.09.2024 | 12:12

Միանգամից ասեմ, որ զուր է ցնծությունդ. թուրքի հետ չես կարողանալու լիարժեք քիրվայություն անես: Քո խելքը գնում է խոզի համար, իսկ նա խոզ չի ուտում ու ոչ մի դեպքում քեզ իր հետ սեղան չի նստացնի: Եթե նույնիսկ հանուն գաղափարի հրաժարվես խոզից, էլի քեզ իր սեղանին մոտ չի թողնի, որովհետև ոչխար ուտելիս էլ քեզ խոզի պես ես պահելու: Բացի այդ, նրա աչքին դու հարամ ես, ու հարամ է ամենայն ինչ, ինչին ձեռք ես տալիս: Քեզ համար մի հեռու պատի տակ են սեղան գցելու ու վերջում զզվանքով դեն են նետելու սպասքդ, որովհետև դիպել ես ու հարամել: Դուք որոշակի հեռավորության վրա եք նամազ անելու, որովհետև քեզանից վատ հոտ է գալիս:

Ու այդպես դու տանջվելու ես, ու տանջանքդ էլ խոզավարի է լինելու: Կյանքդ կյանք չի լինելու:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 2631

Մեկնաբանություններ